110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այս մասին X-ում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։