Այսօր՝ ապրիլի 24-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Քաղաքացին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի «շիթ»-ն ու լուսարձակները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 57-ամյա Այդա Մ.-ի անվամբ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: