Ուղիղ եթեր
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա վիրավոր. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել. shamshyan.com
copy image url

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա վիրավոր. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 12:21 24-04-2025
Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: