«Ամեն տարի այս օրը գալիս ենք, հիշում ենք և մեր սերունդների մեջ սերմանում ենք, որ այս օրը պետք է հիշվի, չմոռացվեն մեր մեծերի անցած օրերն ու կորուստերը․․․ Մեր միասնությամբ մենք կարող ենք հզորանալ, որ նմանատիպ երևույթ՝ ցեղասպանություն չկատարվի մեր ազգի հետ»,- այսօր Ծիծեռնակաբերդում
ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր, «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը։
Ն ընդգծել է, որ թուրքը չի կարող փոխել իր ձեռագիրն այնքան ժամանակ, մինչև չընդունի ցեղասպանության փաստը։ «Որ նոր սերունդները ընդունեն, փոխհատուցեն, ներողություն խնդրեն, հնարավոր է, որ դա մնա սպի պատմության մեջ»,- հավելել է նա։