Արմեն Սարգսյանը մեկնել է Կատար
copy image url

Արմեն Սարգսյանը մեկնել է Կատար

Արտաքին 3 տարի առաջ - 17:15 08-12-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:

Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք:

Ամենից շատ դիտված