Մակրոնը մեկնել է Կատար՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը վերականգնելու
copy image url

Մակրոնը մեկնել է Կատար՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը վերականգնելու

Արտաքին 1 տարի առաջ - 16:47 04-12-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը մտահոգված է Գազայում բնակիչների նկատմամբ բռնության վերսկսմամբ, ուստի մեկնում է Կատար՝ օգնելու հրադադարին ընդառաջ նոր զինադադար սկսելու ջանքերին: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Դուբայում անցկացվող COP28 կլիմայական գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը ասել է, որ ստեղծված իրավիճակում պետք է ուժեղացնել բոլոր ջանքերը՝ տևական զինադադարի հասնելու և բոլոր պատանդներին ազատելու համար:

«Մենք գտնվում ենք այն պահին, երբ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի ճշգրիտ սահմանեն իրենց նպատակներն ու վերջնական նպատակը՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը»,- ասաց նա:

Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ խորհրդական Մարկ Ռեգևը՝ պատասխանելով լրագրողներին նշել է, որ Իսրայելը թիրախավորում է ՀԱՄԱՍ-ին, որն ամենասարսափելի բռնությունն է իրականացրել խաղաղ բնակիչների նկատմամբ։

Ամենից շատ դիտված