Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմը հաղթել է «Arpa» միջազգային կինոփառատոնում
copy image url

Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմը հաղթել է «Arpa» միջազգային կինոփառատոնում

Ավելին 3 տարի առաջ - 23:59 06-12-2021

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմը հաղթել է «Արփա» միջազգային քսանչորսերորդ կինոփառատոնում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ելենան այս մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում․

Մեր <<Նունիկը>> հաղթեց Arpa միջազգային քսանչոսերորդ կինոփառատոնում`Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում:

Ու սա դեռ սկիզբն է:

Ինչի եմ վստահ?

Որովհետև Նունիկի ստեղծումը ու հետագա ընթացքը ինձ համար ևս մեկ ապացույց էր, որ կինոն իմն է ու ես իմ տեղում եմ:

Ես կարող եմ երկար պատմել կինոյի մասին,, ես կարող եմ երկար պատմել իմ սիրո մասին կինոյի հանդեպ, բայց այսօր առավոտյան, երբ որ նամակ ստացա, որ հաղթել ենք, առաջին բանը, որ եկավ մտքիս շնորհակալությունն էր:

Շնորհակալություն բոլոր էն մարդկանց, որոնք ինձ հետ եղան Նունիկի ստեղծման առաջին րոպեներից, օգնեցին իրականություն դարձնել այն ու հավատացին Նունիկին: Նունիկի ստեղծման բարդությունների ու նկարահանման դժվարությունների մասին այսօր արդեն չեմ հիշում, բայց հիշում եմ մարդկանց, որոնք այդ պահին էլ չէին նկատում այդ դժվարությունները ու ինձ հետ միասին հարթում էին այն ճանապարհը, որ այսօր մեզ բերեց մեր առաջին հաղթանակը:

Ամեն ինչ դեռ առջևում է, սիրում եմ ձեզ❤️

Ֆոտոշարք