Իզաբել Հուպերը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա կրկնել է նախորդ տարվա իր կերպարը։ Դերասանուհին կրել է Balenciaga-ի միագույն կանաչ հանդերձանք։ Այս մասին գրում է Vogue պարբերականը։
Անցյալ տարի Իզաբել Հուպերտը ներկայացել էր «Ալինը և բոլորը» ֆիլմի պրեմիերային՝ սև լայկրայի զգեստով և Balenciaga-ի նույն գործվածքից երկարաճիտ կիսագուլպա- կոշիկներով: Այս տարի 69-ամյա դերասանուհին Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա հայտնվել է ճիշտ նույն հանդերձանքով, բայց հագեցած կանաչ գույնի։
2022 թվականի փետրվարին Իզաբել Հուպերտը դարձավ Balenciaga նորաձևության տան դեմքը և այդ ժամանակվանից պարբերաբար կրում է ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի ստեղծած հագուստները։