Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին
copy image url

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

Արտաքին 3 տարի առաջ - 16:09 02-12-2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցելու ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշել է, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր եւ որ ամենակարեւորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։

Ձեզ գուցե հետաքրքրի