Պեսկովը՝ ԵԱՏՄ երկրների միջև միասնական էներգետիկ տարածքի ստեղծման պլանների մասին
copy image url

Պեսկովը՝ ԵԱՏՄ երկրների միջև միասնական էներգետիկ տարածքի ստեղծման պլանների մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:43 09-12-2022

ԵԱՏՄ երկրների միջև միասնական էներգետիկ տարածք ստեղծելու պլաններ կան, դրանք օրակարգում են, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները չեն կարող արագ իրականացվել։

«Գոյություն ունեն զարգացման պլաններ, որոնք այսօր քննարկվում են։ Դրանք վերաբերում են թե՛ միասնական էներգետիկ տարածքին, թե՛ գազին և այլն։ Այդ ամենը կա օրակարգում։ Ինտեգրացիոն գործընթացները, որպես կանոն, ժամանակի առումով ձգվում են և չեն կարող արագ իրականանալ։ Դա բարդ, քրտնաջան աշխատանք է։ Բայց գլխավորն այն է, որ արդյունքները լիովին համապատասխանեն բոլոր անդամ պետությունների ժողովուրդների շահերին»,- ասել է նա «Իզվեստիա»-ի հարցազրույցում։