3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադանայում
copy image url

3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադանայում

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 29-11-2021

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Թուրքիայում՝ Ադանայի նահանգի Քոզանի շրջանում, 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։

Երկրաշարժի օջախը եղել է 34.2 կմ խորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին չի հաղորդվում: