Երգչուհի Փինքը խնդրանքով դիմել է Ռոնալդուին

Ավելին 3 տարի առաջ - 21:02 28-11-2021

Ամերիկացի երգչուհի Փինքը խնդրանքով դիմել է Կրիշտիանու Ռոնալդուին՝ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մասնակցելու բարեգործական միջոցառմանը և մի քանի մարզաշապիկ նվիրել երեխաներին։

«Ողջույն, Կրիշտիանու: Այս տարի ես ցանկանում եմ Սուրբ Ծննդյան տոներին օգնել մի քանի երեխաների, որոնց ոչինչ պետք չէ, բացի քո մարզաշապիկներից: Որոշել եմ իրականացնել նրանց երազանքը: Կցանկանա՞ս ինձ մի քանի մարզաշապիկ ուղարկել և փոխել նրանց կյանքը: Գիտեմ, որ դու պարբերաբար բարի գործեր ես անում»,- գրել է Փինքը Twitter-ում:

«Ողջույն, ուրախ կլինեմ օգնեւ։ Ես առանց որևէ խնդրի կստորագրեմ մի քանի շապիկների վրա այդ երեխաների համար»,- պատասխանել է Ռոնալդուն: