Դիմել ենք ԳՇ պետին՝ սահման մեկնելու խնդրանքով. Ա. Վանեցյան
copy image url

Դիմել ենք ԳՇ պետին՝ սահման մեկնելու խնդրանքով. Ա. Վանեցյան

Ներքին 3 տարի առաջ - 15:44 27-05-2021

«Մոտ 10-15 օր առաջ ես գրություն եմ ուղարկել ԶՈՒ ԳՇ պետին՝ խնդրելով, որպեսզի «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայաուցիչներից ձևավորվի ջոկատ, և մենք մեկնենք Հայաստանի կամ Արցախի ցանկացած հատված մեր սահմանները պաշտպանելու»,-ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զորախմբի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, ԳՇ-ից պատասխանել են, այս փուլում իրենց սահման մեկնելը նպատակահարմար չէ, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել։

Ամենից շատ դիտված