Բերման են ենթարկվել մի շարք «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ

Ներքին 3 տարի առաջ - 16:24 27-11-2021

Այսօր ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել այսպես ասած «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։ Ըստ լուրերի՝ բերման ենթարկվածների մեջ են Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը», Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկոյ»-ը, Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո»-ն։

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ՔՈԳՎ, ԵՔՎ և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց։ Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։

Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38–ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։


Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է