Վրաստանում բերման է ենթարկվել քրեական աշխարհին պատկանող 13 մարդ
copy image url

Վրաստանում բերման է ենթարկվել քրեական աշխարհին պատկանող 13 մարդ

Արտաքին 3 տարի առաջ - 22:32 10-06-2021

Վրաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել «գողական աշխարհում» ներգրավված 13 մարդու: ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր տնօրինությունը և Գլխավոր դատախազությունը համատեղ հատուկ գործողություն են կազմակերպել միանգամից մի քանի քաղաքներում` Թբիլիսիում, Թելավիում և Քութաիսիում: Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են «գողական աշխարհի անդամակցության», «գողական աշխարհի անդամին դիմելու» և «գողական համայնքի գործունեությանն աջակցելու» մեջ: Ձերբակալվածներին սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:

Հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել արտասահմանում բնակվող վրացի քրեական հեղինակություն Զաալ Մախարոբլիձեին՝ «Գլեխովիչ» մականունով: Նրան սպառնում է ազատազրկում 9-15 տարի ժամկետով: Հետաքննության համաձայն՝ ձերբակալվածներից մեկը եկամուտների բաշխման շուրջ իր գործընկերոջ հետ ֆինանսական վեճ է ունեցել: Վեճը լուծելու համար կողմերը դիմեցին «գողական աշխարհի» անդամներին, որից հետո արտերկրում բնակվող քրեական հեղինակությունը հրահանգել է իր որդուն միջամտել վեճին:

Քրեական հեղինակությունների հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիի տներից մեկում 2021 թ․ ապրիլի 16-ին: Արդյունքում, գործարարներից մեկին հանձնարարվել է մյուսին վճարել 80 հազար լարի (մոտ 24 հազար դոլար):

Խուզարկության ընթացքում ՆԳՆ աշխատակիցները առգրավել են մեղադրյալի համակարգչային սարքավորումներն ու բջջային հեռախոսները, որոնց օգնությամբ նրանք շփվել են միմյանց հետ: Բացի այդ, հիմք ընդունելով դատարանի որոշումը՝ ոստիկանությունը որպես ապացույց բռնագրավել է չորս մեքենա և զինամթերք:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի