Զինծառայությունից խուսափելու համար բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի 21-ամյա որդին. shamshyan.com
copy image url

Զինծառայությունից խուսափելու համար բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի 21-ամյա որդին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:19 01-02-2024
Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:

Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:

Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):

Նա քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին է:

Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված