Բրիտանացի գիտնականները կյանքը երկարացնող երեք սովորություն են նշել
copy image url

Բրիտանացի գիտնականները կյանքը երկարացնող երեք սովորություն են նշել

Ավելին 3 տարի առաջ - 18:12 21-11-2021

The Daily Express-ը թվարկում է երեք ամենօրյա սովորություններ, որոնք բրիտանացի գիտնականների կարծիքով կարող են նվազեցնել տարիքային հիվանդությունների ռիսկը և երկարացնել կյանքը:

Մասնագետների գլխավոր խորհուրդը` նվազեցնել շաքարավազի սպառումը։ Այն կարող է առաջացնել շաքարախտ և սրտանոթային համակարգի հիվանդություններ:

Խորհուրդ է տրվում նաև օրական ընդունել 1000 մգ ռեսվերատրոլ։ Այս հակաօքսիդանտը առկա է կարմիր գինու և այլ մթերքների մեջ: Այն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը և կանխում է քաղցկեղը, շաքարախտը և ճարպակալումը:

Երրորդ խորհուրդը վիտամին D-ի օգտագործման առաջարկությունն է, քանի որ ցուրտ երկրների բնակիչները հաճախ ունենում են դրա պակասը: Վիտամինն ինքնին երկարացնում է կյանքը և նվազեցնում տարիքային հիվանդությունների ռիսկը։