Ուկրաինացի բլոգերը ԽՍՀՄ-ից մնացած 5 սովորություն է նշել, որոնցից ժամանակն է ազատվելու
copy image url

Ուկրաինացի բլոգերը ԽՍՀՄ-ից մնացած 5 սովորություն է նշել, որոնցից ժամանակն է ազատվելու

Ավելին 3 տարի առաջ - 20:16 22-11-2021

Ուկրաինացի բլոգեր Միրովիչը նկարագրել է հինգ սովորություն, որոնք բնորոշ էին խորհրդային ժամանակաշրջանին, բայց այժմ դրանք անախրոնիզմ են և ձեր մեջ «աղքատի հոգեբանություն» են դաստիարակում։

Առաջին սովորությունը՝ կապույտ սպորտային համազգեստն է։ Ֆիլմերում նման հագուստով սովորաբար աղքատներն ու հարբեցողներն էին հայտնվում։

Երկրորդը՝ ոսկեգույն եզրով ու ծաղիկներով սպասքն է։ ԽՍՀՄ-ում նման սպասք գնում էին պարզապես պահարանը լցնելու համար, վստահեցնում է Միրովիչը։

Հաջորդը կապույտ «իզոլենտով» փաթաթած իրերն են։ Դրանք շատ տհաճ տեսք ունեն և նույնիսկ «սարսափեցնում» են։

Չորրորդը՝ անպետք իրերով և ժանգոտված մեխերով տուփերն են։ «Ավելի լավ է անհրաժեշտության դեպքում գնալ խանութ և գնել դրանք, քան 30 տարի նայել այդ ժանգին»,- գրում է բլոգերը։

Հինգերորդը՝ պատշգամբում պահվող աղբն է։ Դա կարող է լինել կոտրված հեծանիվ, հին բաճկոններ, կոտրված դահուկներ և այլն։ Այս ամենը պետք է աղբը նետել։

Ամենից շատ դիտված