Իլոն Մասկի կրտսեր որդին հոր աշխատանքային խորհդակցությանն է «մասնակցել» (տեսանյութ)

Ավելին 3 տարի առաջ - 20:52 19-11-2021

Միլիարդատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կրտսեր որդին հոր աշխատանքային խորհրդակցության ակամա մասնակիցն է դարձել։ Մասկը երեխայի հետ մի որոշ ժամանակ նստել է տեսախցիկի առաջ։ Տեսանյութը հայտնվել է համացանցում։

Մասկը խոսել է իր SpaceX Starship ծրագրի մասին Ազգային ակադեմիաների Տիեզերական հետազոտությունների խորհրդի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ։ Երբ տեսախցիկը միացնելու նրա հերթն է եկել, նա մոնիտորի առջև նստած է եղել որդու հետ։

«Baby X»-ը, ինչպես նրան անվանում է Իլոն Մասկը, ընդամենը մեկուկես տարեկան է, և նա դեռ դժվարանում է բառեր արտասանել։

Որոշ ժամանակ անց որդուն դուրս են բերել սենյակից։ Երեխան դժգոհել և լաց է եղել։

«Baby X»-ը Իլոն Մասկի վեցերորդ երեխան է։ Նա ծնվել է 2020 թվականի մայիսի 4-ին։ Տղայի մայրը կանադացի երգչուհի Գրայմսն է, ում հետ ինժեները հարաբերություններ է ունեցել մոտ երեք տարի։ Սկզբում միլիարդատերն ու նրա ընկերուհին ցանկանում էին երեխային անվանել «X Æ A-12» (Ex Ash A-Twelve), սակայն հետագայում նրա անունը փոխեցին «X Æ A-Xii»: Ինքը՝ Մասկը, երեխային անվանում է «Baby X»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում