Samsung-ի ականջակալները  ալերգիա են առաջացնում՝ երկարատև օգտագործելու դեպքում
copy image url

Samsung-ի ականջակալները ալերգիա են առաջացնում՝ երկարատև օգտագործելու դեպքում

Ավելին 3 տարի առաջ - 20:30 15-11-2021

Samsung Galaxy Buds Pro անլար ականջակալների օգտատերերը բողոքել են գաջեթի երկարատև օգտագործումից հետո ականջների գրգռումից, հայտնում է Sammobile պորտալը։

Ընդ որում, ոմանց մոտ ալերգիաներն ուղեկցվել են բարձր ջերմությամբ, իսկ ոմանք նույնիսկ հայտնվել են հիվանդանոցում՝ մաշկային վարակի պատճառով։

Օգտատերերի ենթադրությունների համաձայն՝ նման ռեակցիա կարող է առաջանալ այնպիսի նյութերից, ինչպիսիք են ակրիլատը, որից պատրաստված է ականջակալի պատյանը, և նիկելը, որն օգտագործվում է կոնտակտային հատվածներում՝ աքսեսուարը լիցքավորելու համար:

Օգտատերերի ենթադրությունների համաձայն՝ նման ռեակցիա կարող է առաջանալ այնպիսի նյութերից, ինչպիսիք են ակրիլատը, որից պատրաստված է ականջակալի պատյանը, և նիկելը, որն օգտագործվում է կոնտակտային բարձիկներում՝ աքսեսուարը լիցքավորելու համար:

Արտադրողի պաշտոնական կայքում չի նշվում որևէ տեղեկատվություն անլար ականջակալներ օգտագործելիս հնարավոր ալերգիկ ռեակցիաների մասին:

Samsung-ն արդեն տուժած օգտատերերին առաջարկել է ամբողջությամբ վերադարձնել իրենց Galaxy Buds Pro-ի գումարը, ինչպես նաև փոխհատուցել բժշկական ծախսերը: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր արդեն դատի են տվել Samsung-ին։