Մարդիկ չեն դիտում Նիկոլի ու Աննայի փոդքասթը, որովհետև ալերգիա ունեն նրանցից. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 23:11 17-01-2025
Տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը Աննա Հակոբյանը սկսել են հանրությանը ներկայանալ նոր ձևաչափով՝ փոդքասթով։ Դրա շրջանակներում նրանք քննարկում են իրենց առաջ քաշած իրական Հայաստանի գաղափարի, խաղաղության և ամենատարբեր հարցերի շուրջ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ու կնոջ փոդքաստն այնքան շատ մարդ չի դիտում։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դիտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փոդքասթը։ Ինչո՞ւ մարդիկ չեն դիտում այն»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի փոդքասթի փոխարեն նրանք ավելի հետաքրքիր բան կարող են նայել։

«Ես չեմ դիտում։ Մարդիկ չեն դիտում, որովհետև ալերգիա ունեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին չի դիտում, որովհետև չեն հետաքրքրում։

«Դրա փոխարեն ավելի հետաքրքիր բան կդիտեմ»,- ասաց նա։

«Իրանք էն աուրան չունեն, որ մարդիկ կարողանան նայեն»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին