Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա «ներխուժման» ծրագրերը
copy image url

Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա «ներխուժման» ծրագրերը

Արտաքին 3 տարի առաջ - 15:22 13-11-2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռ չի տեսել ՌԴ-ի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժման մասին հրապարակումները, սակայն դրանք համարում է «խուճապարար»։ Այս մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Ես ահա այդ խուճապարար հայտարարությունները առայժմ, ճիշտ է, չեմ տեսել: Բայց ելնում եմ նրանից, որ այն, ինչ դուք ասացիք, հենց այդպես էլ կա»,- ասել է նա։

Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմ չէ։

«Մինսկի համաձայնագրերում չի ասվում, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, մենք դրա հետ երբեք համաձայն չենք եղել ու չենք համաձայնի, մենք այդպիսին չենք»,- հայտարարել է նա։

Բացի դրանից, նա հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Բայրաքթար» անօդաչուների օգտագործումը խախտում է Մինսկի համաձայնագրերը։

«Դա ավիացիա է, անօդաչուների, բայց այդ ավիացիան, որն օգտագործում են հակամարտության գոտում, խստիվ արգելված է Մինսկի համաձայնագրերով և դրան հաջորդած պայմանագրերով: Բայց դրան ոչ ոք նույնիսկ չի արձագանքում... Եվրոպան ինչ-որ ոչ պարզ բան ասաց այդ առումով, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես աջակցեց»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը կարծում է, որ Դոնբասում կարգավորման այլ մեխանիզմներ չկան, բացի Նորմանդական քառյակի հանդիպումից։

Պուտինն ընդգծել է, որ նորմանդական ձևաչափով հանդիպման մեխանիզմը պետք է օգտագործվի «Ուկրաինայի արևելքում խնդիրների լուծմանը թեկուզ մոտենալու համար»։

Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ գործընկերներից չի լսել «այս առումով հաստատակամ առաջարկներ»։ «Չնայած մենք դա քննարկում ենք»,- պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված