ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ելույթ ունենալով լրագրողների առաջ, հրաժարվել է ընդունել, որ Վաշինգտոնը երբևէ Ռուսաստանի կողմից իբր ծրագրված Ուկրաինա «ներխուժման» ժամկետ է նշել:
«Կասկածում եմ, որ որևէ ամբիոնից մեզնից կարող եք լսած լինել ներխուժման ճշգրիտ օրը... Մենք փորձում ենք տեղ հասցնել, որ Ռուսաստանը հարձակման հնարավորություններ է ստեղծել»,- ասել է նա։
Ընդ որում, Փրայսը հավելել է, որ «հարձակումը», որի մասին նա խոսում է, իրականում կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»: