ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, թե Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն իրականում չի դժվարացել։
«Մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված)»,- գրում է ՄԻՊ-ը: