Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱԻՆ
copy image url

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 23:55 08-06-2021

Հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։