Apple-ի՝ փայտե ստեղնաշարով առաջին համակարգիչներից մեկն աճուրդի է հանվել
copy image url

Apple-ի՝ փայտե ստեղնաշարով առաջին համակարգիչներից մեկն աճուրդի է հանվել

Ավելին 3 տարի առաջ - 23:39 09-11-2021

Սթիվ Վոզնյակի կողմից 1977 թվականին նախագծված Apple-1 համակարգիչը աճուրդի է հանվել ԱՄՆ-ում։ CNN-ի տվյալներով՝ մոդելը նախատեսվում է վաճառել մոտ 600 հազար դոլարով։

Նշվում է, որ ի սկզբանե լոտը գնվել է էլեկտրոնիկայի դասախոսի կողմից, որից հետո նա այն վերավաճառել է իր ուսանողին։ Այդ ժամանակվանից այն պահվում է մեկ սեփականատիրոջ մոտ, որը տասը տարվա ընթացքում այն փոփոխել է։ Ընդ որում, հենց այս մոդելը Apple-1-ի վեց օրինակներից մեկն է, որը պատրաստված է հավայան թանկարժեք կոա ծառից:

Ընդհանուր առմամբ թողարկվել է ընդամենը 200 Apple-1, և վաճառվել է 175-ը: Միևնույն ժամանակ, 175 համակարգիչներից 50-ը վաճառվել են մեկ անձի՝ Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում գտնվող ByteShop-ի սեփականատեր Փոլ Թերելին, հայտնում է աճուրդի տան կայքը: