Արքայադուստր Դիանայի Ford Escort ավտոմեքենան Անգլիայում աճուրդի է հանվել 56 հազար դոլարով
copy image url

Արքայադուստր Դիանայի Ford Escort ավտոմեքենան Անգլիայում աճուրդի է հանվել 56 հազար դոլարով

Ավելին 3 տարի առաջ - 22:30 09-06-2021

Արքայադուստր Դիանայի մեքենան, որը նա վարել է գրեթե 40 տարի առաջ, աճուրդի կհանվի Անգլիայի հարավ-արևելյան Էսեքս կոմսությունում՝ Reeman Dansie աճուրդում: Այս մասին հաղորդում է The Times- ը:

Նշվում է, որ 83 հազար մղոն (133,5 հազար կմ) վազքով Ford Escort- ը նախնական գնահատվել էր 40 հազար ֆունտ (56,6 հազար դոլար): Մեքենան արքայազն Չարլզի հարսանեկան նվերն է եղել Դիանային։

Պարբերականի համաձայն, արքայադստեր առաջին մեքենան՝ Austin Mini Metro-ն, նույնպես վաճառվել է աճուրդում 1990-ականներին, իսկ այժմ ցուցադրվում է Քովենթրիի տրանսպորտային թանգարանում:

Ամենից շատ դիտված