Ասանժն իր հարսնացուի հետ դատական հայց են ներկայացրել Բրիտանիայի արդարադատության նախարարի դեմ․ Daily Mail
copy image url

Ասանժն իր հարսնացուի հետ դատական հայց են ներկայացրել Բրիտանիայի արդարադատության նախարարի դեմ․ Daily Mail

Արտաքին 3 տարի առաջ - 20:16 07-11-2021

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, հայց են ներկայացրել Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբի և բանտի պետի դեմ, որտեղ գտնվում է Ասանժը՝ մեղադրելով նրանց՝ ճաղերի հետևում զույգի ամուսնությունը թույլ չտալու մեջ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ հայցվորները բրիտանական իշխանությունների՝ ամուսնության հետ կապված խոչընդոտները դիտարկում են որպես Ասանժի դեմ «քաղաքական պատերազմի» տարրեր:

«Հարսանիքը երջանկության պահ կլիներ, խելագար հանգամանքներում նորմալության ինչ-որ դրսևորում: Ջուլիանին պետք է ինչ-որ բան, որից կարող է կառչել, քանի որ նրա համար առօրյա կյանքը Բելմարշում [բանտում] պայքար է, և նրա ապագան անորոշ է», - ասել է Մորիսը: