150 հոգու համար նախատեսված ինքնաթիռը Քաբուլից 800 ուղևոր է  տեղափոխել․ Daily Mail
copy image url

150 հոգու համար նախատեսված ինքնաթիռը Քաբուլից 800 ուղևոր է տեղափոխել․ Daily Mail

Արտաքին 3 տարի առաջ - 22:01 16-08-2021

Համացանցում է հայտնվել Քաբուլից Քաթար մարդկանց տարհանող ԱՄՆ բանակի բեռնատար ինքնաթիռի օդաչուի և դիսպետչերի երկխոսության ձայնագրության մի հատված, որում օդաչուն ասում է, որ 800 մարդ է տեղափոխում: Ձայնագրության սղագրությունը հրապարակել է Daily Mail- ը:

Նշվում է, որ դա յոթ անգամ ավելի է այս տեսակի ինքնաթիռների թույլատրելի թվից:

«Քանի՞ մարդ է ձեր ինքնաթիռում։ ․․․800՞․․․ Աստված իմ, Աստված իմ․․․»,- ասում է դիսպետչերն օդաչուին։

Թե այս ուղևորներից քանիսն են եղել ԱՄՆ քաղաքացիներ, դեռևս պարզ չէ։

Ամենից շատ դիտված