Գիտնականները պարզել են, թե երբ են վիկինգները հայտնաբերել Ամերիկան. առնվազն 471 տարի ավելի վաղ, քան Կոլումբոսը
copy image url

Գիտնականները պարզել են, թե երբ են վիկինգները հայտնաբերել Ամերիկան. առնվազն 471 տարի ավելի վաղ, քան Կոլումբոսը

Արտաքին 3 տարի առաջ - 14:07 22-10-2021

Հյուսիսային Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզում վիկինգների բնակավայր է գոյություն ունեցել ուղիղ հազար տարի առաջ՝ Կոլումբոսի արշավախմբի դեպի այդ մայրցամաք ուղևորությունից գրեթե հինգ դար առաջ. սա թվագրության նոր մեթոդի կիրառմամբ կատարված հետազոտության արդյունքն է:

Հոլանդացի գիտնականները, ծառերի կտրվածքների ռադիոածխածնային հետազոտության միջոցով պարզել են, որ կղզու հյուսիսում, որն այժմ կոչվում է Նյուֆաունդլենդ և պատկանում է Կանադային, վիկինգները բնակվել են դեռևս 1021թ.-ին:

Այն, որ վիկինգներն առաջին եվրոպացիներն էին, որոնք հասել էին Հյուսիսային Ամերիկա՝ Քրիստափոր Կոլումբոսի 1492թ.-ի ճանապարհորդությունից դեռ շատ առաջ, հայտնի էր վաղուց, բայց մինչ օրս ոչ ոք չէր կարողանում նշել վիկինգների հիմնադրած բնակավայրերի գոյության ճշգրիտ տարիները:

Ամենից շատ դիտված