Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է։ Այս մասին չորեքշաբթի օրը Աֆղանստանի հարեւան երկրների հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը։
«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, կարծում եմ՝ մենք ավարտել ենք լարվածության հանրային փուլը», - ասել է նա։ «Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրները աստիճանաբար կլուծվեն»։
Դիվանագետը հավելել է, որ «Իրանի ներկայիս կառավարությունն ուղղված է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»։
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի և Իրանի կողմից հնչել են մի շարք քննադատական հայտարարություններ միմյանց նկատմամբ։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել նաև Ադրբեջանի սահմանի մոտ։ Ըստ Թեհրանի՝ զորավարժությունների պատճառ է դարձել Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ իրանական բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ անօրինական է։