Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածություններ չկան. Բլինքեն
copy image url

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածություններ չկան. Բլինքեն

Արտաքին 1 տարի առաջ - 14:15 17-06-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածություններ չկան։ Այս մասին Բլինքենն ասել է Սինգապուրի արտաքին գործերի նախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բլինքենի խոսքով՝ կալանավորների ազատ արձակման հարցով Թեհրանի հետ առանձին քննարկումներ են ընթանում, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ «Միջուկային դոսյեի համաձայնագրի և կալանավորների հարցի վերաբերյալ որոշ տեղեկություններ ուղղակի սխալ են, այն ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է Իրանում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, ինձ ոչինչ այնքան հաճելի չի լինի, որքան հնարավորությունն ասելու, որ համաձայնությունը ձեռք է բերվել: Բայց դա այդպես չէ»,- ասել է նա։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է՝ Վաշինգտոնը հակված է, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Նա կարծում է, որ դա կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ դիվանագիտությունը դա կանխելու լավագույն միջոցն է, բայց մենք չենք հրաժարվում որևէ տարբերակից, սակայն համաձայնություն չկա, հակառակի մասին հաղորդումներն ուղղակի սխալ են»,- հայտարարել է նա։

Բլինքենը հավելել է, որ շարունակում են ակտիվորեն աշխատել կանոնավոր հիմունքներով և այն առանձնանում է միջուկային ոլորտի ցանկացած քննարկումներից:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի