Ռուսաստանում բնակչության մի մասի համար մտցվել է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում
copy image url

Ռուսաստանում բնակչության մի մասի համար մտցվել է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում

Արտաքին 3 տարի առաջ - 18:23 26-10-2021

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում ներդրվել է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում քաղաքացիների առանձին կատեգորիաների համար։ Որոշումն արդեն ընդունել են Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում։

Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության համակարգող խորհրդի նիստում Պոպովան ասել է, որ COVID-19-ով հիվանդացությունն աճում է 32 տարածաշրջաններում։ Այն գերազանցում է միջին ռուսաստանյան ցուցանիշները տարբեր տոկոսներով։

Ընդհանուր առմամբ հիվանդացության աճ է նկատվում բոլոր դաշնային շրջաններում և կազմում է 8-15%: Իսկ 65 տարեկանից բարձր ռուսաստանցիների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը կազմում է 224 դեպք 100 հազար բնակչի հաշվով։ Սա գերազանցում է երկրում ​​միջին թվերը: Նրա խոսքով՝ տարեց ռուսները մնում են «բարձր ռիսկային խմբում», և բոլոր միջոցները պետք է ուղղված լինեն նրանց առողջության պահպանմանը։

Ամենից շատ դիտված