Կորոնավիրուսի դեմ Գամալեայի հետազոտական կենտրոնի կողմից մշակված քթի կաթիլների տեսքով պատվաստանյութ ստացած բուժառուներից մեկը պատմել է պատվաստման մանրամասները։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն:
Հիվանդը ընդգծել է, որ պատվաստումից հետո կողմնակի ազդեցություն չի ունեցել: մարմնի ջերմաստիճանը նորմալ է եղել, մկանային ցավ և գլխացավ չի ունեցել։
«Պատվաստանյութը կաթեցնում են քթի մեջ, և պետք է խորը շունչ քաշել: Ամբողջ ընթացքը տևում է մեկ րոպեից պակաս: Դեղը գործնականում չունի համ և հոտ, պարզապես մի փոքր քաղցր համ, բացարձակապես զզվելի չէ», - պատմել է հիվանդը:
Նա նշել է, որ դեղամիջոցը թափանցիկ տեսք ունի:
Ավելի վաղ Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ հաստատությունը սկսել է փորձարկել Sputnik V կորոնավիրուսային պատվաստանյութի նոր տարբերակը՝ քթի կաթիլների տեսքով: