Գիտնականները պարզել են, թե երբ են կրթված կանայք նախընտրում ծննդաբերել
copy image url

Գիտնականները պարզել են, թե երբ են կրթված կանայք նախընտրում ծննդաբերել

Ավելին 3 տարի առաջ - 10:27 07-09-2021

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի հավանական է, որ իրենց առաջին երեխային ծննդաբերեն առանց ամուսնանալու: Այս մասին նրանք ավելի մանրամասն պատմում են Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում:

Համեմատելով ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ժողովրդագրական մեծ ուսումնասիրությունների տվյալները՝ գիտնականները պարզել են, որ 1996 թ. մոտ 30 տարեկան բարձրագույն կրթություն ունեցող կանանց միայն 4% ն է առաջնեկ ունեցել առանց ամուսնանալու: 20 տարի անց նրանց թիվը հասել է 24.5%-ի: Միաժամանակ, բարձրագույն կրթություն ունեցող կանայք իրենց երկրորդ երեխայի ծննդյան պահին ավելի հաճախ էին ամուսնացած լինում, քան մյուսները, և նրանց երեխաների հայրը նույն տղամարդն էր:

Պատճառն այն է, որ այժմ կանայք չեն շտապում ամուսնանալ, քանի որ կարող են ունենալ ֆինանսական խնդիրներ. կրթության համար կատարվող ծախսերը, այն, որ այսօր բարձրագույն կրթությունն այլևս չի ապահովում կարիերայի այն հեռանկարները, ինչ մի քանի տասնամյակ առաջ: Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր հասարակությունն ավելի համարժեք է վերաբերվում չամուսնացած զույգերին և միայնակ մայրերին, և այժմ պարտադիր չէ ամուսնանալ՝ հասարակության քննադատությունից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված