Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ անհրաժեշտ է արգելել Թուրքիա մեկնել Ռուսաստանի երիտասարդ չամուսնացած կանանց`տեղի տղամարդկանց անբարեխիղճ վարքի պատճառով:
«Շատ հաճախ ռուս աղջիկներն ընդհանրապես չեն հասկանում, երբ տրվում են թուրք տղամարդկանց սիրահետումներին: Նրանք երգում են մեծ սիրո մասին երգեր, իսկ հետո պարզվում է, որ երեխան այդ թուրք փաշայի սեփականությունն է, իսկ մայրը լիովին իրավազուրկ է: Այդ պատճառով էլ, բնականաբար, ես կարգելելեի չամուսնացած աղջիկներին մեկնել Թուրքիա», - ասել է նա:
Նաև, ըստ նրա, Թուրքիայում վաճառվում է անորակ ալկոհոլ, որը պատրաստվում է «դենատուրատից»: