Ֆրանսիայում առաջարկում են արգելել հիջաբ հագնելը: «Ազգային միավորում» կուսակցությունը, որը գլխավորում է Մարի Լե Պենը, հանդես է եկել ընդդեմ իսլամական գաղափարախոսության: Տիկին Լե Պենի կողմնակիցների ներկայացրած օրինագծում առաջարկվում է արգելել կինոյում և հեռուստատեսությամբ իսլամի հետ կապված ամեն ինչի ցուցադրությունը: Հեռացնել այս գաղափարախոսության մասին բոլոր հիշեցումները գրքերից և ամսագրերից: Լուծարել իսլամական ցանկացած կազմակերպություն և արգելել աղոթատեղիները:
Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի արվարձաններից մեկում իսլամիստը սպանել էր ուսուցիչ Սեմյուել Պատիին: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր ուժեղացնել պայքարը իսլամի արմատական ուղղությունների կողմնակիցների դեմ: