Կա մտահոգություն Ռուս եկեղեցու կողմից հոգևոր ձուլման վերաբերյալ
copy image url

Կա մտահոգություն Ռուս եկեղեցու կողմից հոգևոր ձուլման վերաբերյալ

Միտք 3 տարի առաջ - 19:47 16-10-2021

Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը Հայաստանի տարածքում թեմ ձևավորելու որոշում է կայացրել:

Ռուս ուղղափառ եկեղեցու նորաստեղծ՝ Երևանի և Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին: Նրա նստավայրը Երևանում կլինի:

Թեմի ձևավորման աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում, ինչը, ըստ Oragir.news-ի տեղեկությունների, մտահոգությունների տեղիք է տվել հայ հոգևոր դասի ներկայացուցիչների շրջանում, թեև նրանք հրապարակային չեն արտահայտվում:

Հոգևորականներն անհանգստացած են, որ բավականին հարուստ Ռուս ուղղափառ եկեղեցու «ներխուժումը» հայ իրականություն կարող է բերել հոգևոր ձուլման, արմատներից կտրվելու, ինչը կիրականացվի ռուսալեզու հոգևոր գրականության հրատարակման ու լայն տարածման, սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման և բազմաթիվ այլ ճանապարհներով:

Իսկ նմանօրինակ նախադեպ արդեն ունենք՝ Հայաստանում այժմ շատ հանգիստ են վերաբերվում ռուսական կողմի՝ Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ հայտարարություններին: Եվ սա դեռ վերջը չէ:

Արեգ Արևյան