Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault DUSTER մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում: Այս մասին հայտնում է
shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:Օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր
կայքում։