Վաշինգթոնը մտահոգություն է հայտնել ռուս-իրանական համագործակցության կապակցությամբ
copy image url

Վաշինգթոնը մտահոգություն է հայտնել ռուս-իրանական համագործակցության կապակցությամբ

Արտաքին 1 տարի առաջ - 23:00 26-04-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը հերթական անգամ խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմական համագործակցության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։

Պաշտելը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է դիմել Իրանին` մահաբեր օգնություն ստանալու համար։ «Սա առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում»,- ասել է նա:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` Վաշինգթոնը հետևել է, թե ինչպես է Ռուսաստանն ՈՒկրաինայում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործել` թիրախավորելով կարևոր քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։

«Սա մի բան է, որին մենք շարունակում ենք հետևել, մեծ ուշադրություն դարձնել և քայլեր ձեռնարկել մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին», - եզրափակել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված