Եղիսաբեթ II-ը սկսել է արքայազն Ուիլյամի որդուն պատրաստել թագավորի դերի համար
copy image url

Եղիսաբեթ II-ը սկսել է արքայազն Ուիլյամի որդուն պատրաստել թագավորի դերի համար

Արտաքին 3 տարի առաջ - 13:29 08-10-2021

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդին` Ջորջը, գահի ժառանգորդների թվում երկրորդն է՝ հորից հետո: Իսկ այժմ նրա առաջ մեծ հեռանկարներ են բացվում բրիտանական թագավորական ընտանիքում:

Woman´s Day պարբերականի համաձայն, Եղիսաբեթ II-ն արդեն սկսել է իր ծոռանը պատրաստել թագավորի դերի համար: Այդ նպատակով նա մասնավոր ունկնդրություն է անցկացնում 8-ամյա տղայի հետ: Ավելին, թագուհին ավելի շատ ժամանակ է անցկացնում նրա հետ, քան նույնիսկ սեփական որդու՝ իրենից հետո գահը ժառանգող արքայազն Չարլզի հետ:

Ինչ վերաբերում է Ուիլյամին, թագուհին սպասել է մինչև նրա 13 տարին լրանալը և միայն դրանից հետո է սկսել մասնավոր ունկնդրություն անցկացնել և սովորեցնել, թե «ինչ են իրենից սպասում մի հիանալի օր»:

Միաժամանակ կայքը ութամյա արքայազն Ջորջին անհոգ երեխա է անվանում, որը տարված է ֆուտբոլով և այգում միջատներ որսալով: Բայց պնդում են, որ տղայի ծնողներն արդեն տեղեկացրել են նրան, որ մի օր նա կարող է դառնալ Միացյալ Թագավորության գլխավոր մարդը: Նա ինքն էլ է սկսել գիտակցել, որ թագավորական ընտանիքի անդամների վերաբերմունքն իր նկատմամբ առանձնահատուկ է: