Արքայադուստր Դիանան երազում էր ԱՄՆ տեղափոխվել արքայազն Հարրիի և Ուիլյամի հետ. Daily Mail
copy image url

Արքայադուստր Դիանան երազում էր ԱՄՆ տեղափոխվել արքայազն Հարրիի և Ուիլյամի հետ. Daily Mail

Արտաքին 3 տարի առաջ - 12:07 01-09-2021

Հանգուցյալ արքայադուստր Դիանան ծրագրել էր իր որդիների՝ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարրիի հետ տեղափոխվել Կալիֆոռնիա և կարիերա ստեղծել Հոլիվուդում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրին:

«Դիանային առաջարկել էին մի քանի խոշոր նախագծեր, որոնք արդեն սկսել էին մարմնավորվել նրա գլխում»,- ասում է արքայադստեր վոկալ հրահանգիչը՝ Ստյուարտ Փիրսը:

Նրա խոսքով՝ արքայադուստրը ցանկանում էր զբաղվել բարեգործության մասին վավերագրական ֆիլմերի նկարահանումներով:

Ըստ Ստյուարտի՝ Դիանան իսկապես սկսել էր տարվել ստեղծագործական աշխատանքով:

Արքայադուստրը, ինչպես նշում է վոկալի ուսուցիչը, հնարավորություն ուներ աշխատելու ոլորտի լավագույն մասնագետների հետ: