Հունաստանում վերացնում են սահմանափակումները պատվաստված զբոսաշրջիկների համար
copy image url

Հունաստանում վերացնում են սահմանափակումները պատվաստված զբոսաշրջիկների համար

Արտաքին 3 տարի առաջ - 16:08 07-10-2021

Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել հոկտեմբերի 9-ից վերացնել կորոնավիրուսային սահմանափակումները «կարմիր» շրջաններում: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:

Իշխանությունները ներկայացրել են նոր «ճանապարհային քարտեզ», որը ենթադրում է կորոնավիրուսի առավելագույն թվերով շրջաններում պատվաստված բնակիչների և զբոսաշրջիկների համար սահմանափակումների չեղարկում:

Շաբաթ օրվանից այն հաստատություններում, որոնք գործում են COVID-free սկզբունքով, կհանվեն երաժշտության, ժամանցի և այցելուների թվի սահմանափակումները: Միևնույն ժամանակ, անձնակազմը պետք է հետևի սանիտարական բոլոր կանոններին, ներառյալ դիմակների կրումը: Հյուրերն ազատված են այս պահանջներից:

Այն հաստատություններում, որոնք ընդունում են և պատվաստված, և չպատվաստված հյուրերին, գործող սահմանափակումները պահպանվում են:

Ամենից շատ դիտված