Հորդանանը բացել է մուտքը «Սպուտնիկ V»-ով պատվաստված ռուս զբոսաշրջիկների համար
copy image url

Հորդանանը բացել է մուտքը «Սպուտնիկ V»-ով պատվաստված ռուս զբոսաշրջիկների համար

Արտաքին 3 տարի առաջ - 16:08 15-06-2021

Հորդանանի Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ երկիրը սկսել է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Մուտքը հնարավոր է նաև կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստի դեպքում:

«Եթե ​​ունեք պատվաստման մասին սերտիֆիկատ, ապա պետք չէ հանձնել երկրորդ թեստ (օդանավակայանում)»,- հաղորդել են դեսպանատնից:

Ամենից շատ դիտված