Իտալացի ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին՝ Ռաշելը, ամենաշատ ձայնն է հավաքել Հռոմում կայացած ՏԻՄ ընտրություններում, հաղորդում է Euronews-ը:
Ձայների 97%-ը հաշվելուց հետո, «Իտալիայի եղբայրներ» աջակողմյան կուսակցության անդամ 47-ամյա Մուսոլինին դարձել է Հռոմի քաղաքային խորհրդի ամենահայտնի թեկնածուն: Ռաշելը ստացել է ավելի քան 8.200 ձայն, և սա կլինի նրա երկրորդ ժամկետը որպես տեղական պատգամավոր: Միևնույն ժամանակ, կինը գտնում է, որ իր ազգանունը որևէ կապ չունի իր ժողովրդականության հետ:
Ընդհանուր առմամբ, Իտալիայի աջակողմյան կուսակցությունները համեմատաբար վատ են հանդես եկել ՏԻՄ ընտրություններում՝ քաղաքապետերի ընտրություններում պարտվելով այնպիսի առանցքային քաղաքներում, ինչպիսիք են Միլանը, Նեապոլը և Բոլոնիան: