Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ քաղաքական գործիչը բանտում խոշտանգումների է ենթարկվել
copy image url

Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ քաղաքական գործիչը բանտում խոշտանգումների է ենթարկվել

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 22-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտում խոշտանգումների է ենթարկվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին։ Պաշտպանի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։

Փաստաբանը նաեւ կարծիք է հայտնել, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, եւ «կա դրա ուղղակի հաստատումը»։

«Նորմալ երկրներում բանտարկյալին կազատեն խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի համար, ամեն դեպքում ապաքինվելու հնարավորություն կստեղծեն ոչ թե բանտային պայմաններում, այլ քաղաքացիական կլինիկայում»,- ասել է Սաձագլիշվիլին։

Ավելի վաղ Սաակաշվիլիի ընկերուհին էր հայտարարել բանտում նրա հետ «անմարդկային վերաբերմունքի» մասին։

Սաակաշվիլին Վրաստանի տարածքում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այնտեղ նա հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության, ինչպես նաև պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է անվանում, նա հացադուլ է հայտարարել գրեթե անմիջապես ձերբակալության պահից։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանները հետևողականորեն հայտնում էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Մեկ շաբաթ անց նախկին նախագահը տեղափոխվել է բանտային հիվանդանոց։

Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։ Հաջորդ օրը քաղաքական գործչի բժիշկն ասել է, որ Սաակաշվիլիի բուժումը բանտում անիմաստ է, ինչպես նաև նշել է, որ հիվանդը հոգեբանի և հոգեբույժի օգնության կարիքն ունի։