Կապիկի ծաղիկը արդեն հայտնաբերվել է մի քանի մայրցամաքներում: Այժմ վիրուսի դեպքեր են հաստատվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7-14 օր, բայց կարող է տևել նաև 5-21 օր: Համարվում է, որ վիրուսի ախտանշաններն ավելի քիչ ծանր են, քան բնական ծաղիկի ախտանշանները: Կապիկի ծաղիկով հիվանդի մոտ սկսվում է տենդ, մկանային ցավ, դող, տեղի է ունենում ավշային հանգույցների ավելացում: Այնուհետև դեմքի վրա հայտնվում է ցան, ինչպես ջրծաղիկի կամ սիֆիլիսի դեպքում։ Այս դեպքում ցանը կարող է տարածվել մարմնի այլ մասերի, այդ թվում՝ սեռական օրգանների վրա։
Ընդհանուր առմամբ, հիվանդությունը տևում է երկու-չորս շաբաթ:
Ծաղիկի փոխանցման ռիսկի գործոններն են՝ նույն սենյակում քնելը, նույն տնային տնտեսության մեջ ապրելը, վարակը փոխանցողի հետ ընդհանուր սպասքից ուտելը կամ խմելը: Միաժամանակ գիտնականները ենթադրում են, որ այժմ ծաղիկը կարող է փոխանցվել ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլ նաև մեկ այլ՝ սեռական շփման ժամանակ լորձի միջոցով։