Ֆինլանդիան Եվրոպական Միությունում առաջին երկիրը կլինի, որը կորոնավիրուսի դեմ կսկսի պատվաստել ջրաքիսներին: Այս մասին հաղորդվում է Բրդի համար կենդանիներ բուծողների Ֆինլանդիայի ասոցիացիայի (FIFUR) կայքում:
Հրապարալման մեջ նշվում է, որ կենդանիները պատվաստվելու են FurcoVac փորձարարական դեղամիջոցով, որը համապատասխանում է նման դեղերի նկատմամբ կառավարության համապատասխան բոլոր պահանջներին:
«Պատվաստանյութը մշակող թիմը քրտնաջան աշխատել է դեղամիջոցի խմբաքանակն արտադրելու վրա, որը կհամապատասխաներ նորմատիվային պահանջներին: Սննդամթերքի անվտանգության ֆիննական մարմնի վերահսկողության ներքո պայմանական հավաստագրով մենք այժմ կարող ենք Ֆինլանդիայում ապահով պատվաստել ջրաքիսներին», - ասել է FIFUR-ի հետազոտությունների գծով տնօրեն Յուսի Պեուրան:
Ասոցիացիայում նշել են, որ պատվաստանյութի մշակումը սկսվել է 2020 թվականի աշնանը: