Թուրքիայում բժիշկները սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստել են մինչև 1 տարեկան երեխաների
copy image url

Թուրքիայում բժիշկները սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստել են մինչև 1 տարեկան երեխաների

Արտաքին 3 տարի առաջ - 18:17 23-09-2021

Իզմիրի Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Զաֆեր Կուրուգելը հայտարարել է, որ Թուրքիայում բժիշկները սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են կատարել մինչև մեկ տարեկան երեխաներին: Այս մասին նա հայտնել է NTV հեռուստաալիքի եթերում:

Բժիշկը նշել է, որ «երբեմն երեխաներին սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ՝ հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութի փոխարեն»:

Կուրուգելը պնդում է, որ կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ երեխաներին ներարկել են դեղերի ավելի մեծ չափաբաժիններ: Նա ընդգծել է, որ պատվաստանյութեր են ներարկել այդ թվում նաև մեկ և վեց ամսական երեխաների:

Նշվում է, որ Թուրքիայի առողջապահության նախարարությունն արդեն ծառայողական ստուգում է սկսել Կուրուգելի հայտարարության փաստով: