Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը սահմանին
copy image url

Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը սահմանին

Արտաքին 3 տարի առաջ - 20:38 30-09-2021

Սերբիան և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը հինգշաբթի երկօրյա բանակցություններից հետո Բրյուսելում համաձայնության են եկել սահմանին իրավիճակի ապաէսկալացման շուրջ։ Համաձայնության մասին հաղորդել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը։

«Երկու օր տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք հենց նոր համաձայնության հասանք ապաԷսկալացման շուրջ»,-Լայչակը հաղորդել Է Twitter-ում:

Ըստ պայմանավորվածության՝ Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները պետք Է հեռանան վերջերս զբաղեցրած դիրքերից, դրան զուգահեռ վերացնեն բարիկադները, որոնք տեղակայվել էին Կոսովոյի սերբ բնակիչների կողմից: